Մատչելիության հղումներ

Թատրոնի միջազգային օրվան նվիրված միջոցառումները հետաձգվել են


Մարտի 27-ը թատրոնի միջազգային օրը է հռչակել ՅՈՒՆԵՍԿՈ-ի Թատրոնի միջազգային ինստիտուտը 1962 թվականին Վիեննայում կայացած 11-րդ կոնգրեսի ժամանակ:

Հայաստանի թատերական գործիչների միությունը թատրոնի միջազգային օրը ավանդաբար նշում է «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությամբ: Արարողությունը, սակայն, հետաձգվել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ:

«Թատրոնի մեծ բարեկամի՝ ՀՀ վարչապետի կորուստը անհնարին դարձրեց թատրոնի միջազգային օրվան նվիրված միջոցառումը եւ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը: Մենք որոշեցինք տեղափոխել այն մարտի 30-ին: Չէր կարելի տոնել, երբ դեռեւս հողին չենք հանձնել մի մարդու, ով վերջին 7-8 տարիների ընթացքում ամեն ինչ արել է, որպեսզի հայ ժամանակակից թատրոնը մի փոքր ազատ շնչի: Վարչապետի մահը լուրջ կորուստ է հայ թատերական գործիչների համար», - «Մաքս Լիբերթի»-ին ասաց Երեւան Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG