Մատչելիության հղումներ

Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկայի հրավերով վաղը եռօրյա աշխատանքային այցով Մոսկվա կմեկնի Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի փոխանցմամբ, նախատեսվում է, որ Աղվան Հովսեփյանը եւ Յուրի Չայկան Մոսկվայում հինգշաբթի օրը կստորագրեն երկու երկրների դատախազությունների միջեւ համագործակցության ծրագիրը, որով կհստակեցվի առաջիկա երեք տարիներին՝ 2007-2009 թվականներին կազմակերպվելիք համատեղ միջոցառումների ցանկը, համատեղ կոլեգիաների անցկացման ժամանակացույցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG