Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը պաշտպանում է ՄԱԿ-ի հատուկ բանագնաց, Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարիի զեկույցի եզրակացությունները, որոնցում կոչ է արվում անկախություն շնորհել Կոսովոյին: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամլո խոսնակ Միշել Մոնթասը` հավելելով, որ Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ վերջնական զեկույցի քննարկումները Անվտանգության խորհուրդը կսկսի ապրիլին:

Ահտիսաարիի երեքեւկես էջ ծավալով զեկույցը ՄԱԿ է ներկայացվել երկուշաբթի օրը:

«Գլխավոր քարտուղարը իր լիակատար աջակցությունն է հայտնել հատուկ բանագնաց Ահտիսաարիի զեկույցին եւ կարգավորման առաջարկին», - ասել է Բան Կի-մունի խոսնակը` շեշտելով. - «Զեկույցի եւ կարգավորման առաջարկի` Անվտանգության խորհրդին հանձնումով Կոսովոյի ապագա կարգավիճակի սահմանմանն ուղղված գործընթացը մտել է վճռական փուլ»:

Սերբիան, որը իր տարածքի անքակտելի մասն է համարում Կոսովոն, մերժում է Ահտիսաարիի ծրագիրը եւ այն համարում է միջազգային իրավունքի ոտնահարում:

Ակնկալվում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ահտիսաարիի ծրագիրը կքվեարկի մինչեւ ամառ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG