Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կգլխավորի Վլադիմիր Չուրովը


Ռուսաստանի նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կգլխավորի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Չուրովը:

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նոր կազմի` այսօր կայացած առաջին նիստում առաջադրված միակ թեկնածուի օգտին է քվեարկել հանձնաժողովի 15 անդամներից 13-ը, դեմ` 2-ը:

Այս տարվա դեկտեմբերին Ռուսաստանում անցկացվելու են հինգերորդ գումարման Պետդումայի, իսկ հաջորդ տարվա մարտին` երկրի նոր նախագահի ընտրությունները:

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին կազմը ղեկավարում էր Ալեքսանդր Վեշնյակովը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG