Մատչելիության հղումներ

Սամվել Բաբայանը հանել է իր թեկնածությունը


«Դաշինք» կուսակցության քաղաքական խորհուրդը այսօր որոշել է թիվ 37 մեծամասնական ընտրատարածքից հանել կուսակցության նախագահ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի թեկնածությունը:

Կուսակցության լրատվական ծառայության փոխանցմամբ, «Դաշինք»-ը միաժամանակ իր զորակցությունն է հայտնում տվյալ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Սամվել Հարությունյանին, ով ընդգրկված է նաեւ «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակում:

Մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին Գորիսի թիվ 37 ընտրատարածքում առաջադրված էին Սամվել Բաբայանը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եղբայրը` Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանը եւ անկուսակցական, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG