Մատչելիության հղումներ

Հուշարձաններն «ապստամբում են»


Երթը ավելի մեծ՝ «Հարավային պողոտա» ակցիայի մի մասն էր կազմում: «Ակցիան անվանել ենք Հարավային պողոտա՝ ի հակադրություն Հյուսիսային պողոտայի: Հարավային պողոտան երեւակայական պողոտա է, այն մե’ր Երեւանում է գտնվում: Այդ պողոտայում մարդկանց չեն վտարում իրենց տներից եւ չեն վերացնում պատմական հուշարձանները», - ասում է Իզաբելլան, ով շարժման անդամներից է:

«Մեր Երեւան» բառակապակցությունը պատահական չէ: Կապույտ բրեզենտով, որը սովորաբար շրջափակում է նոր կառուցվող էլիտար շենքերը, երիտասարդները Կոմիտասի արձանին հարող տարածքը բաժանել էին «Երեւանի» եւ «չԵրեւանի»՝ բրեզենտի կտորների վրա փակցնելով իրենց կարծիքով «չերեւանցիների» լուսանկարները, այն մարդկանց լուսանկարները, ովքեր այս կամ այն կերպ մասնակցել են Երեւանի ներկա տեսքի ձեւավորմանը:

Ակցիային մասնակցում էին նաեւ իրացված եւ դեռ իրացվելիք գոտիների բնակիչները, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ակցիան պետք է եզրափակվեր քաղաքապետարանի շենքի մոտ, որտեղ երիտասարդները էլիտար շենքի մանրակերտ պետք է նվիրեին քաղաքապետարանին:

Մանրակերտը, սակայն, քաղաքապետարան այդպես էլ չհասավ: Հանրապետության հրապարակ հասնելով՝ երիտասարդները տեղեկացան Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան մասին: Ակցիայի մասնակիցները որոշեցին դադարեցնել երթը:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG