Մատչելիության հղումներ

Նախագահի նստավայրից հերքում են Սերժ Սարգսյանի` վարչապետի պաշտոնում նշանակվելու մասին լուրը


Հայաստանի նախագահի մամլո գրասենյակից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ իրականությանը չի համապատասխանում տեղեկությունը, թե պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում:

Որոշ լրատվամիջոցներ, վկայակոչելով լավատեղյակ աղբյուրներ, հաղորդել էին, թե Սերժ Սարգսյանը արդեն նշանակվել է վարչապետի պաշտոնում:

Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ նախագահ Քոչարյանի մոտ տեղի ունեցած քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների հետ խորհրդակցության ժամանակ «քաղաքական համաձայնություն է ձեռքբերվել». - «Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը տրվում է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Կուսակցության ղեկավարությունից հայտնեցին, որ առաջիկա օրերին տեղի կունենա կուսակցության խորհրդի նիստ, որտեղ էլ կառաջադրվի կուսակցության թեկնածուն վարչապետի պաշտոնում»:


Ռուզաննա Ստեփանյան եւ Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG