Մատչելիության հղումներ

Նախագահը հանդիպել է խորհրդարանում մեծամասնություն կազմող ուժերի ներկայացուցիչների հետ


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր հանդիպել է Ազգային ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ` քննարկելու վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանկարծահաս մահից հետո կառավարության գործունեության հետ կապված հարցեր:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, հանդիպման մասնակիցները կարեւորել են գործադիր իշխանության հետագա կանոնավոր եւ անխափան աշխատանքի ապահովումը:

Ռոբերտ Քոչարյանը տեղեկացրել է, որ խորհրդակցելով խորհրդարանի մեծամասնության ներկայացուցիչների հետ, կձեռնարկի Սահմանադրությամբ սահմանված ժամկետներում եւ կարգով բոլոր անհրաժեշտ գործողությունները նոր կառավարության ձեւավորման ուղղությամբ:

«Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան` նախագահի մամլո գրասենյակից ճշտեցին, որ հանդիպմանը մասնակցել են խորհրդարանի Հանրապետական, Դաշնակցություն, «Միավորված աշխատանքային կուսակցություն» խմբակցությունների, «Ժողովրդական պատգամավոր» եւ «Գործարար» պատգամավորական խմբերի ներկայացուցիչները:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG