Մատչելիության հղումներ

Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի այցը Հայաստան անորոշ ժամանակով հետաձգվել է` Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը, այցի նոր ժամկետները կհստակեցվեն ավելի ուշ` դիվանագիտական խողովակներով:

Ռոբերտ Սիմոնսը Երեւան էր ժամանելու այսօր: Երեքշաբթի առավոտյան նախատեսված էր նրա հանդիպումը արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG