Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր հրամանագիր է ստորագրել վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում մարտի 28-ին սուգ հայտարարելու մասին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին, Երեւանի քաղաքապետին հանձնարարվել է Հայաստանում եւ օտարերկրյա պետություններում երկրի դիվանագիտական ներկայացուցչություններում սգո օրը իջեցնել Հայաստանի Հանրապետության պետական դրոշը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը, երեքշաբթի օրը արտգործնախարարության շենքի երրորդ հարկի նախասրահում բացվելու է սգո մատյան:

Չորեքշաբթի օրը ժամը 15:00-ին տեղի է ունենալու Անդրանիկ Մարգարյանի հուղարկավորության արարողությունը Կոմիտասի անվան պանթեոնում:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG