Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի դեսպանատունը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետի մահվան կապակցությամբ


Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին:

«Միացյալ Նահանգները` Հայաստանի բնակչության հետ մեկտեղ, սգում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անժամանակ մահը», - ասված է ուղերձում: - «Մենք արժանին ենք մատուցում վարչապետ Անդրանիկ Մարգարյանին իր ողջ կյանքի ընթացքում Հայաստանի կյանքում կատարած ներդրումների համար` սկսած Ազգային միասնություն այլախոհական կուսակցության շարքերում 1960-1970-ականներից մինչեւ խորհրդային իշխանությունից Հայաստանի անկախացումը նրա կատարած աշխատանքով մինչեւ կառավարության ղեկավարումը 2000 թվականից ի վեր: Վարչապետը եղել է Միացյալ Նահանգների արժեքավոր գործընկերը` մասնավորապես նախագահելով Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ - Հայաստան ծրագրի կառավարման խորհրդում եւ կուռ կազմակերպական հիմքերի վրա դնելով ծրագիրը: Այս տխուր առիթով ես իմ ցավակցությունն եմ հղում ողջ հայ ժողովրդին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG