Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ի նախընտրական շտաբը Սյունիքում կղեկավարի մարզպետը


Սյունիքի մարզպես Սուրիկ Խաչատրյանը, հավանաբար, կգլխավորի Հայատանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) տեղի նախընտրական շտաբը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՀՀԿ-ի մամուլի պատասխանատու Էդուարդ Շարմազանովը:

Սուրիկ Խաչատրյանը ղեկավարելու է նաեւ Սյունիքում թիվ 37 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Ալեքսանդր Սարգսյանի (պաշտպանության նախարարի եղբոր) նախընտրական շտաբը:

Այստեղ թեժ պայքար է սպասվում Ալեքսանդր Սարգսյանի եւ «Դաշինք» կուսակցության նախագահ, Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի միջեւ:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպե՞ս է ՀՀԿ-ն Խաչատրյանին վստահում այդ պատասխանատու առաքելությունը, երբ նրա անվան հետ են կապվում մարզում կատարվող ապօրինությունները, ընդդիմադիր Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ Վազգեն Մանուկյանի` բնակչության հետ հանդիպումները խափանելը, Մանուկյանին սպառնալը, ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը արձագանքեց. - «Մարզպետը նույնպես Հայաստանի քաղաքացի է` Հանրապետական կուսակցությունից, եւ այդտեղ վատ բան չեմ տեսնում»:


Աստղեկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG