Մատչելիության հղումներ

Մայիսին Թբիլիսիում կկայանա «Կովկասյան քառյակ»-ի հանդիպումը


«Կովկասյան քառյակ»-ի՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի խորհրդարանների խոսնակների հերթական հանդիպումը կկայանա մայիսին Թբիլիսիում: Այդ մասին այսօր հայտնել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը:

Նրա վկայությամբ՝ հանդիպումը տեղի է ունենալու փակ դռների հետեւում, որպեսզի մասնակիցները կարողանան ազատորեն քննարկել իրենց հետաքրքրող հարցերը:

Թբիլիսյան հանդիպումը վեցերորդն է լինելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG