Մատչելիության հղումներ

Մեթյու Բրայզա. «Հուսով եմ, որ երկու նախագահները կմոտենան համաձայնագրի ամփոփմանը»


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հույս է հայտնել, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը կմոտենան Ղարաբաղի շուրջ համաձայնագրի ամփոփմանը:

«Մենք սպասում ենք, որ մայիսի 12-ի ընտրություններից անմիջապես հետո երկու նախագահները կհանդիպեն: Հույս ունենք, որ նրանք կմոտենան փաստաթղթի ամփոփմանը: Չեմ ասում, թե նրանք կամփոփեն փաստաթուղթը, որովհետեւ ազնիվ չէ նրանց հրել անկյունը: Նրանց միջեւ դեռ տարաձայնություններ կան», - ըստ APA գործակալության, ասել է Մեթյու Բրայզան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG