Մատչելիության հղումներ

Զարգացած երկրներում ապաստան է հայցել 4 հազարից ավելի հայաստանցի


Անցած տարի աշխարհի 36 զարգացած երկրներում ապաստան է խնդրել 4172 հայաստանցի: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի այսօր հրապարակված զեկույցում:

Փաստաթուղթն արձանագրում է, որ ապաստան հայցող հայաստանցիների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 16 տոկոսով:

Եվրոպական երկրներից հայաստանցիների դիմումների թվով առաջին տեղում է Ֆրանսիան՝ 1547 դիմորդ: Անցած տարի Բելգիային է դիմել 381, Ավստրիային՝ 350, Գերմանիային՝ 278 հայաստանցի:

Միեւնույն ժամանակ, անցած տարի ապաստան տրամադրելու խնդրանքով Հայաստանի իշխանություններին է դիմել տարբեր երկրների 620 քաղաքացի: 2005 թվականին այդ թիվն ընդամենը 160 էր:

Աշխարհի զարգացած երկրներում ապաստան հայցողների ցուցակը գլխավորում են իրաքցիները՝ 2006 թվականին Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի եւ այլ երկրների իշխանություններին է դիմել 22 հազար իրաքցի:

Հայաստանցիները ապաստան հայցողների թվով աշխարհում 18-րդն են:

2006 թվականին աշխարհի տարբեր երկրներում ապաստան հայցողների ընդհանուր թիվը կազմել է մոտ 300 հազար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG