Մատչելիության հղումներ

Թուրք քննիչները, որոնք հետաքննում են «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության հետ կապված հանգամանքները, պահանջել են դատարանի առջեւ կանգնեցնել Ստամբուլի ոստիկանության հատուկ ծառայության ղեկավար Ահմեդ Իլհան Գյուլերին:

«Հյուրիեթ» թերթի վկայությամբ՝ քննիչները գտնում են, որ Գյուլերը բավարար ջանքեր չի գործադրել Հրանտ Դինքին պաշտպանելու համար եւ չի հետեւել սպանության կազմակերպման մեջ մեղադրվող 3ասին Հայալին:

Քննիչները նաեւ համոզված են, որ Ստամբուլի ոստիկանապետ Ջելալեդին Չերահը նույնպես չի կատարել իր պարտականությունները եւ լուրջ միջոցներ չի ձեռնարկել Դինքին պաշտպանելու համար:

«Թրքիշ դեյլի նյուզ»-ը այսօր հայտնում է, որ երեք քննիչները ներկայացրել են իրենց եզրակացությունները ներքին գործերի նախարար Աբդուլքադիր Աքսուին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG