Մատչելիության հղումներ

Մեսրոպ Մութաֆյան. «Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ազդեցությունը բացասական է լինելու»


Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը կարծիք է հայտնել, թե ամերիկյան Կոնգրեսում ներկայացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումը «որեւէ մեկին օգուտ չի բերի»:

«Անատոլիա» գործակալությանը տված հարցազրույցում թուրքահայերի հոգեւոր առաջնորդը պնդել է, թե «անիմաստ է որեւէ քայլ, որը բացասական ազդեցություն կունենա երկու ազգերի միջեւ երկխոսության վրա»:

Հունվարի վերջին ամերիկյան Կոնգրեսի ստորին պալատի քննարկմանն է ներկայացվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագիծը, որի հաստատման հավանականութունը, մեկնաբանների կարծիքով, բավական մեծ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG