Մատչելիության հղումներ

Շուտով համակարգչային Windows ծրագիրը կլինի նաեւ հայերեն: Bi Line ընկերությունը, Microsoft ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը եւ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղարությունը հայտարարում են Microsoft Windows XP համակարգի տեղայնացման աշխատանքների ավարտի վերաբերյալ:

Microsoft Windows XP գործարար համակարգի տեղայնացման աշխատանքները մեկնարկել են 2005 թվականին: Դրանց գործուն աջակցություն են ցուցաբերել Հայաստանի լեզվի պետական տեսչությունը, հարյուրից ավելի անհատներ:

Ներկայում Bi Line ընկերությունը իրականացնում է Windows Vista գործարար համակարգի եւ MS Office 2007-ի տեղայնացման աշխատանքները, որոնք ծրագրված է ավարտին հասցնել մինչեւ 2008 թվականը:

«Սա կարեւորագույն խնդիր է եւ կարեւորագույն ներդրում է Microsoft ընկերության կողմից», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց Microsoft ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Գրիգոր Բարսեղյանը: - «Հայացված Windows համակարգը Հայաստանի բնակչության որոշակի մեծ հատվածի հնարավորություն է տալիս օգտվել տեղեկատվական տեխնոլոգիաների արագ աճից եւ արդյունքներից: Որովհետեւ մի բավականին լուրջ զանգված այսօր Հայաստանում պարզապես տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունքներից եւ հնարավորություններից, ցավոք, զրկված էր հենց այն պատճառով, որ լավ չէր տիրապետում անգլերենին կամ ռուսերենին»:

«Սա իրենից ներկայացնում է, այսպես կոչված, User Interface, որը անվճար է տարածվում եւ կարող է տեղադրվել անգլերեն տարբերակի վրայից: Եվ եթե մարդիկ ունեն Microsoft Windows համակարգի անգլերեն տարբերակ, ապա ստանալով Ինտերնետից եւ տեղադրելով համակարգչի վրա` պարզապես անգլերեն այդ ամբողջ միջերեսը կփոխարինվի հայկականով, որը շատ հասկանալի եւ ընդունելի կլինի բոլորի համար», - պարզաբանեց Գրիգոր Բարսեղյանը:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG