Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը այցելել է Բաղդադ


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը այսօր անակնկալ այցով ժամանել է Բաղդադ, որտեղ հանդիպել է երկրի վարչապետ Նուրի ալ- Մալիքիի հետ:

Բան Կի-մունը գլուխը բնազդաբար իջեցրել, բայց անվնաս է մնացել, երբ պայթյուն է որոտացել Բաղդադում այն շենքի մոտ, որտեղ նա ասուլիս էր տալիս Իրաքի վարչապետի հետ:

Հրթիռը պայթել է վարչապետի նստավայրի մոտակայքում: CNN-ի վկայությամբ՝ Բան Կի-մունը ցնցվել է, բայց չի վնասվել: Նրա գլխավերեւից ծեփի կտորներ են թափվել գետնին:

Սա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջին այցն է Իրաք 2005 թվականի նոյեմբերից ի վեր, երբ Բաղդադ էր այցելել Բան Կի-մունի նախորդ Քոֆի Անանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG