Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթ նպատակն է «Հայաստանի հետ տարածքային վեճը» կարգավորելը


Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթ նպատակն է «հարեւան Հայաստանի հետ տեւական տարածքային վեճը» կարգավորելը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` չորեքշաբթի օրը Վաշինգտոնում ելույթ ունենալով Ջոն Հոփքինսի համալսարանի միջազգային հետազոտությունների դպրոցում:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, Մամեդյարովը կարծիք է հայտնել, թե «երկու երկրները պետք է դադարեն Լեռնային Ղարաբաղի տարածքի շուրջ վեճում անցյալի դառնությունների վրա կենտրոնանալ»:

Այդ հարցում առաջընթացը, ըստ Ադրբեջանի արտգործնախարարի, վճռական նշանակություն ունի իր երկրի ժողովրդավարական զարգացման համար:

«Ժամանակն է, որ մենք քայլ անենք», - ասել է Մամեդյարովը` ամփոփելով. - «Մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG