Մատչելիության հղումներ

Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքին


Ռուսաստանի Դաշնությունում վերջին օրերին տեղի ունեցած ողբերգական դեպքերի առիթով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը ցավակցական գիր է հղել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի երկրորդին:

«Այս ծանր պահին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն Հոգեւոր Խորհրդի, եկեղեցականաց դասի եւ հավատավոր հոտի անունից Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Ձերդ Սրբությանը, հանգուցյալների հարազատներին ու մտերիմներին եւ Ռուսաստանի համայն ժողովրդին», - ասված է, մասնավորապես, ցավակցագրում, որ տրամադրել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Երկուշաբթի օրը Կուզբասի «Ուլյանովսկայա» ածխահանքում պայթյունի հետեւանքով զոհվել է 108 մարդ:

Լույս երեքշաբթի գիշերը Կրասնոդարի երկրամասի ծերանոցներից մեկում բռնկված հրդեհի ժամանակ զոհվել է 63 մարդ, որոնց մեծ մասը` տարեցներ:

Շաբաթ երեկոյան 6 մարդ է զոհվել Սամարայում «ՏՈՒ-134» ուղեւորատար օդանավի աղետի հետեւանքով:

Չորեքշաբթի օրը Ռուսաստանում սուգ էր հայտարարված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG