Մատչելիության հղումներ

Այսօր Պոեզիայի միջազգային օրն է


Պոեզիայի օրը բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանը տոնական տրամադրություն չուներ: Նա վրդովված է, որ վերջերս գրախանութները վերադարձրել են «Ինքնագիր» գրական ամսագրի երկրորդ համարը՝ պատճառաբանելով որոշ բանաստեղծություների փողոցային բառապաշարը:

Նա կարծում է, որ այսօրվա պոեզիայի գլխավոր խնդիրը այնքան էլ չի տարբերվում Խաչատոր Աբովյանի ժամանակաշրջանում առկա խնդիրներից:

«Խաչատուր Աբովյանն էր ասում՝ մեր գրականության մեջ սրտի բաներ պետք է ստեղծվեն, որ երիտասարդները կարդան, հիմա էլ նույնն է, սրտի բաներ չկան, այդ պատճառով երիտասարդերը հետաքրքված չեն», - ասաց Վիոլետ Գրիգորյանը:

Հիշեցնելով Գյուստավ Ֆլոբերի բառերը, թե «պոեզիան արտաքին աշխարհն ընկալելու յուրահատուկ ձեւ է, հատուկ օրգան, որ զտում է մատերիան եւ կերպարանափոխում այն` առանց փոխելու», երիտասարդ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը շարունակեց. - «Նման կերպարանափոխումները մեր կյանքում պակասել են»:

Նիկողոսյանը նաեւ կարծում է, որ այժմ Հայաստանում ավելի զարգացած է արձակը, սակայն պոեզիայի կարիքը թերեւս ավելի շատ է զգացվում. - «Պոեզիան մարդուն ավելի կատարյալ դարձելուն է ուղղված եղել: Այսօր պոեզիան մարդուն պարզապես մարդ է պահում: Այդքանով այն խիստ ակտուալ է»:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG