Մատչելիության հղումներ

Շիրակը նախագահական ընտրություններում պաշտպանում է Սարկոզիին


Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը այսօր հայտարարել է երկրի նախագահական ընտրություններում Նիկոլա Սարկոզիի թեկնածությունը պաշտպանելու մասին:

Ներքին գործերի նախարար Սարկոզին ապրիլ եւ մայիս ամիսներին անցկացվելիք նախագահական ընտրություններում կառավարող «Ժողովրդական շարժում միավորում» կուսակցության թեկնածուն է:

Վերջին տարիներին Շիրակի եւ Սարկոզիի միջեւ առկա էր որոշակի թշնամանք:

Ժակ Շիրակը օրերս պաշտոնապես հայտարարել էր, որ մտադիր չէ երրորդ անգամ առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG