Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է բանկիրների հետ


Նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր հանդիպել է Հայաստանի երկու տասնյակ բանկերի ղեկավարների հետ` քննարկելով երկրի բանկային համակարգի զարգացմանն առնչվող հարցեր:

Նախագահը նշել է, որ թեեւ բանկային համակարգը արագ տեմպով զարգանում է, սակայն դեռեւս բավականին անելիքներ կան տնտեսության ֆինանսական հատվածի ընդլայնման եւ լայնածավալ ֆինանսական ծառայությունների մատուցման գործում: Նա կարեւորել է այս գործընթացում նոր մոտեցումների եւ տեխնոլոգիաների կիրառումը:

Խոսվել է հիպոթեքային վարկավորմանը, ապահովագրական համակարգի ներդրմանը, կենսաթոշակային բարեփոխումներին առնչվող հարցերի մասին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, տնտեսության բանկայնացման աստիճանը մեծացնելու գործում բանկիրները առաջնահերթ խնդիր են համարել երկրի ֆինանսական ներքին ռեսուրսները բանկային համակարգ բերելը, ինչի համար պետք է հասնել բանկերի հանդեպ վստահության առավել բարձրացման:

Նրանք առաջադրել են նաեւ գրավադրմանը, ֆինանսական գործառնությունների հարկմանն առնչվող օրենսդրության որոշ անկատարության հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG