Մատչելիության հղումներ

Կարս - Ախալքալակ - Բաքու երկաթուղով առաջին գնացքը կանցնի 2010-ի մայիսին


Կարս - Ախալքալակ - Բաքու երկաթուղով առաջին գնացքը կանցնի 2010 թվականի մայիսին: Այս մասին հայտնել է «Վրաստանի երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Իրակլի Էզուգբայան` երեքշաբթի օրը Վրաստանի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովին հաշվետվություն ներկայացնելով նոր երկաթուղային նախագծի վերաբերյալ:

GHN լրատվական գործակալության վկայությամբ` Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Գեորգի Արվելաձեն, իր հերթին, ասել է, թե Կարս - Ախալքալակ - Բաքու երկաթուղին, փաստացիորեն, կապելու է Լոնդոնը Պեկինի հետ, եւ դրա շահագործումը կմեծացնի Վրաստանի բյուջեի եկամուտները եւ ներդրումային ներուժը:

Նախարարը տեղեկացրել է, որ երկաթուղու վրացական հատվածի շինարարության համար անհրաժեշտ է 200-300 միլիոն դոլար, եւ Ադրբեջանը այդ գումարի արտոնյալ վարկ կտրամադրի Վրաստանին` 25 տարի ժամկետով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG