Մատչելիության հղումներ

Վրաստանը մտադիր է գազի պահեստարան կառուցել


Վրաստանը մտադիր է գազի ստորգետնյա պահեստարան կառուցել, որի պաշարները կբավարարեն բնակչության կարիքները երեք ամսվա ընթացքում: Այդ մասին «Ռոյթերզ»-ին հայտնել է Վրաստանի փոխվարչապետ Գեորգի Բարամիձեն:

Նրա վկայությամբ՝ պահեստարանի կառուցման ֆինանսավորման շուրջ արդեն բանակցություններ են ընթանում Քուվեյթի հետ:

«Մենք դեռ վերջնական համաձայնություն չունենք, սակայն նրանց կողմից մեծ շահագրգռություն կա, եւ բանակցությունները շարունակվում են», - փաստել է Բարամիձեն:

Նրա կարծիքով՝ «գազի պահեստարանը ազգային անվտանգության հարց է եւ կայունության երաշխիք»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG