Մատչելիության հղումներ

Հոլոքոսթը վերապրածները եւ նրանց ժառանգները շուրջ 300 միլիոն դոլարի փոխհատուցում են ստացել


Հոլոքոսթը վերապրածները եւ նրանց ժառանգները` ընդհանուր թվով 48 հազար մարդ, ավելի քան 300 միլիոն դոլարի փոխհատուցում են ստացել: Այդ մասին ասված է Հոլոքոսթի ժամանակաշրջանի ապահովագրությունների փոխհատուցման պահանջներն ուսումնասիրող միջազգային հանձնաժողովի վերջնական զեկույցում, որը հրապարակվել է երեքշաբթի օրը Վաշինգտոնում:

Հանձնաժողովը, որը ստեղծվել էր 1998 թվականին` զբաղվելու համար չվճարված ապահովագրական գումարներին առնչվող հայցադիմումներով, երեկ հայտարարել է իր գործունեությունն ամփոփելու մասին:

Հանձնաժողովը ղեկավարում էր ԱՄՆ-ի պետքարտուղարի նախկին տեղակալ Լոուրենս Իգլբերգերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG