Մատչելիության հղումներ

Ադրբեջանցին կացնով գլխատել է հարազատ քրոջը


Ադրբեջանի Խանլարի շրջանի Ուչթեփ գյուղի բնակիչ Էլհան Գումբատովը կացնով գլխատել է հարազատ քրոջը` Թամիլա Գումբատովային:

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական day.az ինտերնետային պարբերականը, կնոջ գլխատված մարմինը հայտնաբերվել է գյուղում` երեկ երեկոյան:

ANS-press գործակալության վկայությամբ, դա 35-ամյա Գումբատովի կատարած առաջին սպանությունը չէ. 1993 թվականին նա քրոջ պատճառով արդեն մի մարդու սպանել էր, ընդ որում` այդ սպանության համար նրա ազատազրկման ժամկետը դեռեւս չէր լրացել:

Ոստիկանությունը կալանել է հանցագործին, սակայն սպանության դրդապատճառները դեռեւս պարզված չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG