Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «2-3 տարուց բացարձակ գերազանցություն կունենանք Հայաստանի նկատմամբ»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ելույթ ունենալով Բաքվում՝ Նովրուզ մահմեդական տոնի կապակցությամբ, կանխատեսել է, որ առաջիկա տարիներին իր երկիրը լիակատար գերազանցություն կունենա Հայաստանի նկատմամբ:

«Ադրբեջանի տնտեսությունն այժմ 7 անգամ գերազանցում է հայկականը: Եթե հաշվի առնենք, որ մենք գտնվում ենք նավթային խոշորածավալ նախագծերի իրագործման մեկնակետում, ապա մոտ ապագայում՝ 2-3 տարի հետո մենք կապահովենք Հայաստանի նկատմամբ բացարձակ գերազանցություն», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

«Այդ դեպքում Ադրբեջանը հեշտությամբ կլուծի իր առջեւ ծառացած ցանկացած խնդիր», - համոզմունք է հայտնել Ալիեւը:

«Մենք պետք է լինենք ուժեղ, ամրապնդենք մեր տնտեսությունը, բանակը: Պետք է անել ամեն ինչ, որպեսզի մենք ցանկացած պահի կարողանանք այս կամ այն ճանապարհով ազատագրել Ադրբեջանի օկուպացված տարածքները», - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի՝ ասել է նախագահը:

«Ես ամենեւին չեմ կասկածում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծվելու է մեր օգտին», - «Ինտերֆաքս - Ադրբեջան»-ի վկայությամբ` հայտարարել է Ադրբեջանի նախագահը: - «Ադրբեջանական բանակի մարտունակության բարձր մակարդակը եւ երկրի տնտեսական զարգացման բարձր տեմպերը կասկած չեն թողնում մեր երկրի օգտին ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման հարցում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG