Մատչելիության հղումներ

էլդար Նասիրով. «Վաշինգտոնը Բաքուն դիտում է որպես կռվան Կովկասում»


«Ջորջ Բուշի վարչակազմը ակտիվորեն մասնակցում է Եվրոպայի մի քանի գազային նախագծերի, որոնք այլընտրանք կհանդիսանան «Գազպրոմ»-ի խողովակաշարերին: Այդ նախագծերում Ադրբեջանին առանցքային դեր է վերապահված, եւ Վաշինգտոնը ավելի ու ավելի է ընկալում Բաքուն որպես տարածաշրջանային կռվան Կովկասում», - «Նեզավիսիմայա գազետա»-ին ասել է վերլուծաբան էլդար Նասիրովը:

Մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար էլմար Մամեդյարովի այսօր սկսվող ամերիկյան այցը, թերթը հիշեցնում է, որ սա նրա երկրորդ այցելությունն է ԱՄՆ՝ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հրավերով:

«Սակայն եթե 2005 թվականի օգոստոսին Վաշինգտոնին ավելի շատ հետաքրքրում էր հայ - ադրբեջանական հակամարտության շուրջ բանակցությունների ընթացքը եւ նույն թվականի նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման հետ կապված իրադրությունը, ապա այսօր բանակցությունների գլխավոր թեմաներն են՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ էներգետիկ բնագավառում համագործակցության հարցերը», - գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG