Մատչելիության հղումներ

«Վրաստանը եւ Ադրբեջանը դառնալու են ՆԱՏ0-ի անդամ, ինչից հետո Հայաստանը ստիպված կլինի հետեւել նրանց օրինակին», - կարծիք է հայտնել Հարավային 0սիայի առաջնորդ էդուարդ Կոկոյտին՝ «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին տված հարցազրույցում:

«Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում կհավասարվի զրոյի: Ռուսաստանը ՆԱՏ0-ից տարանջատող միակ վայրերը կմնան Աբխազիան եւ Հարավային 0սիան», - կանխատեսել է Կոկոյտին:

Նա կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին անհապաղ ճանաչել Աբխազիան եւ Հարավային 0սիան: «Եթե Ռուսաստանը այժմ չճանաչի Աբխազիան եւ Հարավային 0սիան, նշանակում է` Մոսկվայի քաղաքական գործիչները չեն դիտարկում Հարավային Կովկասը որպես ռուսաստանյան շահերի գոտի», - ասել է Կոկոյտին:

«Հիմա կամ երբեք՝ կամ չճանաչվածների ճանաչում, կամ տարածաշրջանում ազդեցության լիակատար կորուստ», - եզրափակել է Հարավային 0սիայի առաջնորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG