Մատչելիության հղումներ

Վալերի Ժիսկար դ'էստեն. «Թուրքիայի տեղը Եվրամիությունում չէ»


Թուրքիան չի կարող դառնալ Եվրամիության անդամ` կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ'էստենը:

Իր մեկնաբանությունները Եվրամիության 50-ամյակի կապակցությամբ նա արել է «Նյուսուիք» հանդեսում:

«Թուրքիան եվրոպական երկիր չի եղել, եւ անիմաստ է ակնկալել, որ Եվրոպան կընդունի Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը, որովհետեւ դա կլինի միության ամենաաղքատ եւ ամենախիտ բնակեցված պետությունը» - փաստում է Ֆրանսիայի նախկին նախագահը:

Այսօր «Թրքիշ դեյլի նյուզ» թերթն արձանագրում է, որ Ֆրանսիայի նախագահության առաջատար թեկնածուների թվում էլ չկա մեկը, որը բացահայտորեն սատարի Թուրքիային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG