Մատչելիության հղումներ

Մահապատժի է ենթարկվել Իրաքի նախկին փոխնախագահը


Այսօր վաղ առավոտյան Բաղդադում կախաղան է բարձրացվել Իրաքի նախկին փոխնախագահ Թաhա Յասին Ռամադանը:

Ռամադանը, որը Սադամ Հուսեյնի զինակիցներից էր, անցած տարվա նոյեմբերին դատապարտվել էր ցմահ ազատազրկման` 1982 թվականին Դուջաիլ գյուղում 148 շիա մահմեդականների սպանության գործով: Սակայն երբ Հուսեյնը եւ նրա երկու այլ զինակիցներ նույն գործով մահապատժի ենթարկվեցին, Իրաքի վերաքննիչ դատարանը այս տարվա փետրվարին մահապատժի վճիռ կայացրեց նաեւ Ռամադանի նկատմամբ:

Կախաղան բարձրանալուց առաջ Ռամադանը նամակ էր գրել հարազատներին` կոչ անելով աղոթել իր համար եւ ասելով, որ չի վախենում մահից:

Մահապատիժն իրականացվեց Իրաքյան պատերազմի 4-րդ տարելիցի օրը:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG