Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ը մուտքի թույլտվություն է տվել Իրանի նախագահին


ԱՄՆ-ը մուտքի թույլտվություն է տվել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին, որը ցանկանում է ելույթ ունենալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:

Պետդեպարտամենտի խոսնակ Շոն ՄըքՔորմաքը փաստել է, որ Վաշինգտոնը հավատարիմ է մնացել իր պարտավորություններին՝ թույլ տալ օտարերկրյա առաջնորդներին ելույթ ունենալ ՄԱԿ-ում:

Ահմադինեջադը մտադիր է ելույթ ունենալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների առջեւ, որոնք քվեարկության են դնելու Թեհրանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու հարցը:

Արեւմուտքը մտավախություն ունի, որ Իրանը ատոմային ռումբ է մշակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG