Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի պատգամավորը կալանվել է խուլիգանության համար


Այսօր առավոտյան կալանվել է Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Հուսեյն Աբդուլաեւը, որի դեմ դատախազությունը քրեական գործ է հարուցել ծեծի եւ խուլիգանության համար:

Շաբաթ օրը երկրի գլխավոր դատախազը խորհրդարանին էր դիմել Աբդուլաեւին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու խնդրանքով, քանի որ նրա դեմ գործ է հարուցվել նախորդ օրը Միլի մեջլիսում տեղ գտած ծեծկռտուքի կապակցությամբ:

Երկուշաբթի կեսօրին խորհրդարանը քննարկել է դատախազի միջնորդությունը եւ ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկել պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու օգտին:

Միլի մեջլիսի ուրբաթ օրվա նիստի ժամանակ վարչապետ Արթուր Ռասիզադեի կողմից կառավարության անցած տարվա գործունեության հաշվետվությունը ներկայացնելուց հետո ելույթ ունենալով` Աբդուլաեւը դժգոհել էր, թե զեկույցում բազմաթիվ տվյալներ բացակայում են:

Պատգամավոր Ֆազաիլ Աղամալին տեղից բղավելով պահանջել էր Աբդուլաեւից դադարեցնել ելույթը, ապա վիրավորանքներ տեղացել ելույթ ունեցողի հասցեին` նրան անվանելով «ավանակ», ինչին էլ հաջորդել էր երկու պատգամավորների միջեւ ծեծկռտուքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG