Մատչելիության հղումներ

logo-print
ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հրավերով այսօր պաշտոնական այցով Միացյալ Նահանգներ է մեկնել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ Էլմար Մամեդյարովը հանդիպելու է մարտի 22-ին:

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ստորագրելու են «Էներգետիկ ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր»:

Էլմար Մամեդյարովը հանդիպելու է նաեւ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի եւ վարչակազմի ներկայացուցիչների, կոնգրեսականների հետ:

Այցի շրջանակներում նախատեսված է Ադրբեջանի արտգործնախարարի ելույթը Ջոն Հոփքինսի համալսարանում, հանդիպումներ ոչ կառավարական կազմակերպությունների եւ Ամերիկյան պետությունների կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Վաշինգտոնից Մամեդյարովը մեկնելու է Նյու Յորք, որտեղ հանդիպելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ:

Ադրբեջանի արտգործնախարարի այցը ԱՄՆ կավարտվի մարտի 23-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG