Մատչելիության հղումներ

logo-print

Սիմոնս. «Ադրբեջանն առայժմ ՆԱՏ0-ին անդամակցելու ցանկություն չի հայտնել»


Ադրբեջանն առայժմ ՆԱՏ0-ին անդամակցելու ցանկություն չի հայտնել, սահմանափակվելով «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում համագործակցությամբ: Նման հայտարարություն է արել այսօր Բաքվում Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏ0-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:

Միեւնույն ժամանակ նա շեշտել է, որ ՆԱՏ0-ի դռները բաց են: «Եվրոպայում եւ Կովկասում չկա մի երկիր, որի անդամակցությունը ՆԱՏ0-ն բացառի», - ասել է Սիմոնսը:

Նա փաստել է, որ Վրաստանը եւ Ռւկրաինան արդեն ցանկություն են հայտնել անդամակցել ՆԱՏ0-ին եւ քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG