Մատչելիության հղումներ

logo-print

Ալբանիան չի ձգտում միավորվել Կոսովոյի հետ


Ալբանիայի պաշտպանության նախարար Ֆաթմիր Մեդիուն այսօր հայտարարել է, որ իր երկիրը չի ձգտում միավորվել Կոսովոյի հետ:

«Մենք Կոսովոն չենք դիտարկում որպես Ալբանիայի մաս եւ Ալբանիան եւ Կոսովոն միավորելու քաղաքական կամք չունենք», - ասել է նախարարը:

Նրա վկայությամբ՝ այն քաղաքական ուժերը, որոնք հռչակում են Մեծ Ալբանիայի գաղախարը, վայելում են հանրության ընդամենը 1 տոկոսի աջակցությունը:

«Մենք սատարում ենք Կոսովոյի անկախությունը»,- ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, ասել է Մեդիուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG