Մատչելիության հղումներ

Նախարարի կարծիքով` մեր մշակույթի զարգացման համար պակասում է հենց հստակ ռազմավարության առկայությունը: Այդ ռազմավարությունը, նախարարի խոսքերով, արդեն ձեւավորվում է: Այն հստակ կուղենշի, թե ինչ պետք է արվի Հայաստանի մշակույթի ոլորտում 2008 - 2013 թվականներին:

Նախարարը չխոսեց մշակվող ռազմավարության հիմնական դրույթների մասին` ասելով ընդամենը հետեւյալը. - «Հեղափոխական դրույթներ եւ որոշումներ փաստաթղթում պարունակվում են. մշակույթի պահպանման քաղաքականությունից մենք անցում ենք կատարում մշակույթի զարգացման քաղաքականությունը»:

Ինչ վերաբերում է մարտի 29-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բացմանը հայկական կողմի մասնակցությանը, նախարարն ասաց, որ թուրքական կողմը հայկական պատվիրակության անդամների քանակի վերաբերյալ որեւէ սահմանափակում չի ներկայացրել:

Նախարարը տեղեկություններ չուներ, թե արդյո՞ք խաչ տեղադրվելու է եկեղեցու գմբեթին, թե ոչ: Տիկին Պողոսյանը սակայն նշեց, որ Թուրքիո պատրիարքն «այդ ուղղությամբ աշխատում է»:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG