Մատչելիության հղումներ

logo-print

«Արզնի»-ի արտադրանքն էլ արգելվեց Կանադայում


«Արզնի»-ի արտադրած Ark Land հանքային ջուրն արգելվեց Կանադայում:

Կանադայի սննդի տեսչության գործակալությունը զգուշացրել է սպառողներին, որ այդ հանքային ջուրը օգտագործելու ենթակա չէ, քանի որ կարող է մկնդեղ պարունակել:

Գործակալությունը հայտնում է, որ այժմ աշխատանք է տարվում ներմուծողի հետ, որպեսզի Հայաստանում արտադրված հանքային ջուրը հանվի շուկայից:

Հաղորդվում է նաեւ, որ այդ հանքային ջուրը Կանադայում վաճառվում է 0,33 եւ 0,5 տարողության շշերով:

Ավելի վաղ Կանադայում արգելվել է «Ջերմուկ»-ի վաճառքը, որն արգելվել է նաեւ ԱՄՆ-ում եւ Հոնկոնգում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG