Մատչելիության հղումներ

Հայաստանի մշակույթի նախարարը, հավանաբար, կմասնակցի Սուրբ Խաչ եկեղեցու բացմանը


Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հինգշաբթի օրը ասաց, որ Թուրքիայի մշակույթի նախարարից հրավեր է ստացել մասնակցելու Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ վերանորոգված եկեղեցու բացմանը մարտի 29-ին եւ, ամենայն հավանականությամբ, կընդունի այն:

«Կարող է ես գնամ, կարող է տեղակալը [մշակույթի նախարարի]: Բայց, հավանաբար, գնալու ենք», - ասաց Հասմիկ Պողոսյանը: - «Մեր տեղեկություններով, Հայաստանից կան նաեւ հասարակական կազմակերպություններ, որոնք պատրաստվում են մեկնել»:

10-րդ դարում կառուցված Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնվել է Թուրքիայի կառավարության միջոցներով: Վերականգնման վրա ծախսվել է 1,5 մլն դոլար: Բացման արարողությանը ակնկալվում է վարչապետ Ռեջեփ Էրդողանի մասնակցությունը:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG