Մատչելիության հղումներ

Հայ եւ ադրբեջանցի երիտասարդները որոշել ստեղծել նոր ինտերենտային ֆորում


Նման դեպքերում քննարկման թեման միշտ լինում է Ղարաբաղյան հակամարտությունը, որտեղ շեշտը դրվում է ոչ թե դիմացինին սեփական կարծիքի ճշմարտացիությունը ապացուցելը, այլ`որքան հնարավոր է կարճ ժամանակում որքան հնարավոր է շատ վիրավորանք հասցնելը:

Այժմ, սակայն, մի խումբ հայ եւ ադրբեջանցի երիտասարդներ որոշել են ֆորում ստեղծել, որտեղ նրանք պարզապես կարող են զրուցել տարբեր թեմաներով:

«Ֆորումի նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը քննարկելը չէ: Հայ եւ ադրբեջանցի երիտասարդների երկխոսության նպատակը կարծրատիպերի վերացումն է», - ասում է ֆորումի կազմակերպիչ Արմենակ Հովհաննիսյանը:

Ստեղծվելու են կենտրոններ Երեւանում եւ Բաքվում: Էլեկտրոնային ակումբը հայ-ադրբեջանական հակամարտության նոր կենտրոնի չվերածելու համար կազմակերպիչները որոշել են ստեղծել ֆորումի կանոնադրությունը: Ֆորումին միացել են նաեւ հայ եւ ադրբեջանցի երիտասարդներ, ովքեր բնակվում են Եվրոպայում:


Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG