Մատչելիության հղումներ

logo-print

Ընդդիմադիր երիտասարդական խորհուրդը պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին


«Մենք խորհրդարանական ընտրությունների ընթացքում հետեւելու են տեղական դիտորդական կազմակերպությունների գործունեությանը եւ իրազեկելու են այն միջազգային կազմակերպություններին, որոնցից հսկայական գումարներ են ստանում», - ասում է երիտասարդական խորհրդի անդամ, «Սարգիս Տխրունի» երիտասարդական-ուսանողական միության ատենապետ Նարեկ Գալստյանը:

Երիտասարդները նշում են, որ միջազգային կազմակերպություններին ուղղված զեկույցներում ոչ միայն նկարագրելու են ընտրությունների ընթացքն ու արդյունքները, այլեւ` դիտորդների վարքագիծն ու աշխատանքը:

«Օրենքի ուժ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Նարեկ Մայիլյանն ասաց, որ դիտորդների ներկայացրած զեկույցները «ոչ թե սուբյեկտիվ կամ օբյեկտիվ են, այլ շատ հեռու են իրականությունից»:

Երիտասարդական խորհրդի կազմում են մի շարք կուսակցությունների երիտասարդական թեւեր, իհարկե ընդդիմադիր, եւ հասարակական կազմակերպություններ, ովքեր, ըստ երիտասարդների, ամեն խորհրդի նիստի հետ ավելանում են:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG