Մատչելիության հղումներ

Տիգրան Թորոսյան. «Եվրախորհուրդը պետք է տեղեկացնի Ղարաբաղի իշխանություններին այցի մասին»


«Հայաստանը մի անգամ եւս կանխեց Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի զեկուցող, բրիտանացի պատգամավոր Էդուարդ Օ՝Հարայի այցը Հարավային Կովկաս», - ասել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը: «Կովկասպրես»-ի փոխանցմամբ, Հուսեյնովը նաեւ ասել է, որ զեկուցողը պետք է դիտարկումներ աներ «Ադրբեջանի գրավյալ տարածքներում եւ այցելեր Լեռնային Ղարաբաղ», բայց Հայաստանի ընդդիմանալու պատճառով այցը հետաձգվել է:

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Հայաստանի խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանն այս առիթով «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Նման այցի ցանկություն եղել է, եւ Հայաստանն ըստ ամենայնի պաշտպանել ու աջակցել է դա: Մեկ տարրական հանգամանք կա, որ պետք է հաշվի առնի ԵԽԽՎ ցանկացած զեկուցող՝ Լեռնային Ղարաբաղ այցելելիս՝ տեղի ընտրված ներկայացուցիչներին պետք է տեղեկացնի այդ մասին: Բազմիցս առաջարկել ենք, որ կարող ենք մինչեւ Ստեփանակերտ հասցնել ցանկացած պատվիրակության ցանկացած անդամի, բայց Ստեփանակերտին տեղեկացնել պարտավոր ենք»:

Ըստ Տիգրան Թորոսոյանի, սա դեռեւս ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի հարց էր:


Ռուզան Խաչատրյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG