Մատչելիության հղումներ

Վրաստանի Լեյբորիստական կուսակցության նախագահ Շալվա Նաթելաշվիլին այսօր հայտարարել է, թե ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի վարչակազմում Արեւելյան Եվրոպայի հարցերով խորհրդական Բրյուս Ջեքսոնն է Վրաստանի իրական նախագահը:

«Կովկասպրես» գործակալությունը մեջբերում է. - «Այս անձն է հետխորհրդային երկրներում հեղինակել եւ ոգեշնչել գունավոր հեղափոխությունները: Նա է Միխեիլ Սահակաշվիլուն իշխանության բերել Վրաստանում, եւ այժմ նա է վերահսկում Վրաստանի նախագահին»:

Նաթելաշվիլին Սահակաշվիլուն անվանել է «տերմինատոր, որին ստեղծել է Բրյուս Ջեքսոնը» եւ նրան հորդորել այսօր հրաժարական տալ՝ մինչեւ խորհրդարանում իր ամենամյա ուղերձով ժողովրդին դիմելը, որպեսզի «իրեն ու Վրաստանը փրկի վերջնական կործանումից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG