Մատչելիության հղումներ

logo-print

Թաներ Աքչամ. «Հայոց ցեղասպանություն եղել է»


«Հայոց ցեղասպանություն եղել է», - հայտարարել է թուրք առաջադեմ գիտնական, Մինոսետայի համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամը չորեքշաբթի օրը Հարվարդի համալսարանում կարդացած դասախոսության ժամանակ:

Դասախոսությունը, որը կազմակերպել էին Հարվարդի հայկական ընկերակցությունը, ռուսական եւ եվրասիական հետազոտությունների «Դեյվիս» կենտրոնը եւ այլ կազմակերպություններ, նվիրված էր Աքչամի վերջին աշխատություններից «Ամոթալի ակտ» գրքի ներկայացմանը, որում թուրք պատմաբանը ցույց է տվել, որ Առաջին աշխարհամարտի ընթացքում հայերի ցեղասպանությունը իրողություն է` կազմակերպված Թուրքիայի այն ժամանակվա ղեկավարների կողմից:

Գրքում սկսելով Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից ցեղասպանության նկարագրությունից` Աքչամը վկայակոչել է բազմաթիվ փաստաթղթեր, այդ թվում օսմանյան արխիվներից, որոնք, ըստ նրա, բացահայտորեն ցույց են տալիս հայերի սիստեմատիկ բնաջնջման` Թուրքիայի կառավարող կուսակցության ծրագրերը:

«Թուրքիան Առաջին աշխարհամարտին հաջորդած տարիներին չի ճանաչել ցեղասպանությունը, քանի որ վախենում էր, թե նման ճանաչումը կհանգեցնի տարածքային պահանջների», - ասել է Աքչամը` հավելելով. - «Սակայն դա այլեւս չպետք է մտահոգության առարկա լինի թուրքական կառավարության համար»:

«Տարածքային հարցը պետք է համարվի փակված եւ լուծված, իսկ չլուծված պետք է համարվի պատասխանատվության եւ մարդու իրավունքների ոտնահարումների հարցը», - ասել է թուրք գիտնականը:

Հարվարդի համալսարանի The Harvard Crimson պարբերականը նշում է նաեւ, որ Աքչամը իր աշխատությունների համար 1970 թվականին թուրքական դատարանի կողմից դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման, սակայն Գերմանիայի կողմից մեկ տարի քաղաքական ապաստան ստանալուց հետո խուսափել է պատիժը կրելուց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG