Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չորեքշաբթի օրը ընդունել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսին:

Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանը ակտիվորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ:

Ռոբերտ Սիմոնսը Ադրբեջանի նախագահին է փոխանցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի բարեմաղթանքները:

Հանդիպմանը քննարկվել են երկու կողմերին հետաքրքրող հարցեր:

Ադրբեջանական day.az էլեկտրոնային պարբերականի փոխանցմամբ, Սիմոնսը եռօրյա այցի ընթացքում հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի պաշտպանության նախարարի, արտակարգ իրավիճակների նախարարության, սահմանապահ ծառայության, ազգային անվտանգության նախարարության ղեկավարների հետ:

Մի շարք այլ հանդիպումների թվում նախատեսված է նաեւ հանդիպում Ադրբեջանում ՆԱՏՕ-ի միջազգային դպրոցի շրջանավարտների հետ, ինչպես նաեւ մամուլի ասուլիս Եվրատլանտյան կենտրոնում:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG