Մատչելիության հղումներ

Սահակաշվիլին այցելել է Կոդորի կիրճ


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այսօր այցելել է Կոդորի կիրճ՝ Աբխազիայի միակ մասը, որը վերահսկվում է վրացիների կողմից:

Վրացական կողմը պնդում է, թե ռուսաստանյան ուղղաթիռները կիրակի օրը հրթիռակոծել են կիրճը` վնասելով վտարանդի կառավարության շենքը:

Սահակաշվիլին այցելել է Չխալտա գյուղը եւ հավաստիացրել բնակիչներին, որ նրանք պաշտպանված կլինեն:

Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, նախագահը կիրճում մնացել է մոտ երկու ժամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG