Մատչելիության հղումներ

logo-print

Իսրայելյան խմբի վիճահարույց երգը կհնչի «Եվրատեսիլ»-ում


Եվրոպական հեռարձակողների միությունն այսօր թույլատրել է Teapack իսրայելյան խմբի «Սեղմիր կոճակը» վիճահարույց երգի մասնակցությունը մայիսին Հելսինկիում կայանալիք «Եվրատեսիլ» մրցույթին:

Երգը հնարավոր ատոմային պատերազմի մասին է, որը կարող է հրահրել բռնապետական երկրներից մեկի առաջնորդը:

Մեկնաբանները գտնում են, որ երգի հեղինակները ակնարկել են Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին, որն առաջ է տանում իր միջուկային ծրագիրը եւ հայտարարել է, որ Իսրայելը «պետք է վերանա աշխարհի քարտեզից»:

«Եվրատեսիլ»-ը թույլ չի տալիս քաղաքականացնել իր մրցույթները եւ նախկինում արգելել է որոշ երգերի մասնակցությունը:

Teapack-ի անդամները կտրականապես ժխտում են, թե երգը վերաբերում է Իրանին:

«Եվրատեսիլ»-ի եզրափակիչ մրցույթը տեղի կունենա մայիսի 12-ին: Հայաստանը ներկայացնելու է Հայկոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG