Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի միլիարդատերը ամուսնալուծվել է


Ռուսաստանի ամենահարուստ մարդը՝ Ռոման Աբրամովիչը բաժանվել է կնոջից՝ Իրինայից:

Աբրամովիչը, որը նաեւ Չուկոտկայի նահանգապետն է, «Ֆորբս» ամսագրի աշխարհի մեծահարուստների ցուցակում 16-րդն է: Նրա կարողությունը կազմում է գրեթե 19 միլիարդ դոլար:

Տեղեկություններ չեն հաղորդվում, թե այդ կարողության ո՞ր մասն է բաժին հասել նախկին կնոջը:

Մեծահարուստի խոսնակը միայն հայտնել է, որ Աբրամովիչը եւ նրա կինը «բաժանվել են իբրեւ բարեկամներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG